Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալգորիթմեր

Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով

Հիվանդությունների ախտորոշումը դեմքի միջոցով

Բավական է մի հայացք գցել մարդու դեմքին, որպեսզի նրա մասին իրականում ամեն ինչ իմանալ: Եվ, չնայած աչքերը հոգու հայելին են համարվում, հատկապես, դեմքի վրա կարելի է «կարդալ», թե ինչպիսի հիվանդություններով է մեր մարմինը տառապում:

 

Պաթոֆիզիոգնոմիկա` այսպես է կոչվում գիտության այն ճյուղը, որը զբաղվում է դեմքի վրա տեսանելի հիվանդությունների ախտորոշմամբ և միայն փորձառու աչքը կարող է տեսնել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք ոչ-ոք չի կարող նկատել: Շատ հաճախ, առաջին հայացքից կարելի է որոշել գենետիկական անբուժելի հիվանդություններ, որոնք փոխում են դիմագծերը: Սակայն պետք չէ փորձագետ լինել այս բնագավառում, որպեսզի սովորել կարդալ  հիվանդություններն ու խանգարումները դիմագծերով: Օրգանիզմն ինքն է փորձում բոլոր հնարավոր միջոցներով մեզ տեղեկացնել հիվանդությունների մասին: Հարկ է միայն հասկանալ նրա «լեզուն», որով նա ազդանշաններ է ուղարկում մեզ:

 

Աչքերը

 

Որոշ հիվանդություններ փնտրեք աչքերի մեջ: Եթե կոպերը հաճախ են այտուցվում, դա նշանակում է, որ խնդիրներ կան վահանագեղձի հետ, կամ կարող են երիկամային անբավարարության ախտանիշներ լինել: Հարկ է խորհրդակցել բժշկի հետ, ով անհրաժեշտ բուժախտորոշման կուղարկի:

 

Եթե ձեր ակնախնձորները բորբոքված կամ կարմրած են և հրահրված չեն վնասվածքներով կամ մեխանիկական գրգռվածությամբ, հատկապես, կարմրած, արցունքոտվող աչքերը կարող են վկայել կոնյունկտիվիտի մասին:  Կոնյունկտիվիտն աչքի լորձաթաղանթի բորբոքումն է, որն անհապաղ բուժում է պահանջում:

 

Իր հերթին, կոպերի ջղագձումը տեղեկացնում է օրգանիզմում մագնիումի անբավարարության մասին: Սրտի և նյարդային համակարգի հիվանդությունների կանխարգելման նպատակով հարկ է լրացնել մագնիումի պաշարներն օրգանիզմում: Դա կարելի է անել  դեղահաբերի միջոցով կամ օրվա սննդակարգը հարստացնել մագնիումով հարուստ մթերքով` հատիկավորներ, ընկուզեղեն, խոշոր աղացվածքի ալյուրից հաց և այլն:

 

Աչքերը երիզող մուգ շրջանակները կամ դրանց տակ առաջացած պարկիկներն անհանգստության հերթական պատճառն են: Եթե այն հոգնածության կամ անքնության արդյունք է, բավական է դեղաբույսերից կամ սև թեյից պատրաստված թրջոցներ դնել: Եթե նման ախտանիշները դրսևորվում են նույնիսկ այն դեպքում, եթե լավ եք քնում, ապա դա կարող է ահազանգել ալերգիայի կամ զարկերակային գերճնշման մասին:

 

Արյան մեջ խոլեստերինի և տրիգլիցերիդների անբավարար մակարդակը կարող են բնորոշ լինել աչքերի շուրջ դեղին հետքերին: Դա միայն էսթետիկ խնդիր չէ և դիմահարդարին մեկ անգամ այցելելը բավական չէ: Սկզբում հարկ է համապատասխան հետազոտություններ անցնել, սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար: 

 

Կնճիռները

 

Կնճիռները սովորաբար մաշկի և օրգանիզմի ծերացման նշան են համարվում, սակայն եթե ճակատին շատ կարճ ժամանակում նշմարվում են խոր, լայնակի ակոսներ, ապա դրանք մարսողության և ստամոքսի ոչ ճիշտ աշխատանքի ախտանիշների մասին են վկայում: Քթարմատի ուղղահայաց կնճիռները վկայում են լյարդի և լեղապարկի վատ աշխատանքի մասին:Քթարմատի կամ մի հոնքի խորը կնճիռները վկայում են այն մասին, որ մարդը պարբերաբար տառապում է  գլխացավերից: 

 

Մազերը

 

Մազերը նույնպես առողջական վիճակի մասին տեղեկատվության աղբյուր են համարվում: Խամրած, անփայլ մազերը, որպես կանոն, անհավասարակշռված սննդակարգերի արդյունք են: Թոշնած, մոխրագույն մազերը ակնհայտ նշան են, որ օրգանիզմը պահանջում է սպիտակուցներ, ամինաթթուներ, ցինկ, սելեն և երկաթ: Հարկ է դիմել սննդաբանին:

 

Եթե մազերն սկսում են ինտենսիվորեն թափվել, դա կարող է միանգամից մի քանի խանգարումների ախտանիշներ լինել: Առաջինը, հորմոնային ապահավասարակշռության ախտանշանն է: Այն կարող է առաջանալ հակաբեղմնավորիչ պատրաստուկների ընդունումը դադարեցնելուց, ծննդաբերությունից հետո և մենոպաուզաների ժամանակ:

 

Մազերի թափվելը կարող է նաև նշանակել, որ օրգանիզմը երկար ժամանակ ենթարկվել է ուժեղ սթրեսի: Դա կարող է հիպոթիրեոզի և վահանագեղձի աշխատանքի խանգարման  նշաններ լինել: Առաջին հերթին, բավական է ազատվել սթրեսից և դիմել հոգեբանին, իսկ վահանագեղձի խնդրով կզբաղվի էնդոկրինոլոգը:

 

Այտերը

 

Եթե այտերի, պարանոցի կամ ճակատի մաշկի վրա անընդմեջ քոր է զգացվում, ապա  դրանք ալերգիայի, վահանագեղձի խնդրի, երիկամային անբավարարության և արյան հիվանդությունների առաջին ախտանիշներ են: Եթե այդ դեպքում մաշկը բացառապես գունատ է և եթե դա ի ծնե չէ, մաշկային այդպիսի հակազդումը կարող է վկայել անեմիայի մասին: Նման ախտանիշների դեպքում հարկ է անհապաղ դիմել բժշկի. չբուժված անեմիան շատ վտանգավոր է և կարող է հրահրել լուրջ բարդություններ:

 

Քիթը

 

Քիթը նույնպես վկայում է այն մասին, թե ինչպես է մեր մարմինն իրեն զգում: Եթե քթից հաճախ է արյուն հոսում, օրինակ, առավոտյան, երբ կտրուկ վեր եք կենում անկողնուց կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում, կամ ուժեղ սթրեսի դեպքում, դա նշանակում է, որ տառապում եք զարկերակային արյան բարձր ճնշմամբ: Հարկ է անհապաղ խորհրդակցել մասնագետի հետ:

 

Եթե քթի ծայրն անբնական կապույտ երանգ է ստացել, դա վկայում է սրտի կամ թոքերի ոչ ճիշտ աշխատանքի մասին: Համապատասխան հետազոտություններն ու բժշկի հետ խորհրդակցելն այս դեպքում խիստ անհրաժեշտ է:

 

Շրթունքները

 

Շրթունքները շատ զգայուն օրգան են և դեմքի վրա տեղակայված առողջության ամենալավ ինդիկատորը:  Շրթունքները պատված են բարակ, նուրբ մաշկով և ազդանշաններ են ուղարկում միլիոնավոր նյարդային վերջույթների միջոցով: Դրա համար էլ օրգանիզմում յուրաքանչյուր սննդային փոփոխություն արտացոլվում է շրթունքների վրա:

 

Տագնապի ամենատարածված ազդանշաններից մեկը շուրթերի անկյունների ճաքերն են: Սովորաբար դա նշանակում է, որ օրգանիզմում է B12 վիտամինի, նաև երկաթի և ցինկի անբավարարություն կա: Հարկ է ուշադրություն դարձնել օրվա սննդակարգին և սննդի մեջ ներառնել միկրոտարրեր, որպեսզի չդրսևորվեն նյարդային համակարգի խանգարումներ կամ տեսողության նվազում:

Կնոջ շրթունքների վերին մասի բեղիկները էստրոգենի և տեստոստերոնի մակարդակների միջև ապահավասարակշռության արդյունք են: Այդ դեպքում հարկ է դիմել գինեկոլոգին:

 

Լեզուն

 

Չոր և ճաքճքած լեզուն  վկայում է  շաքարային դիաբետի հակվածության, իսկ դրա վրայի սպիտակ փառը գաստրիտի մասին:

 

Կոկորդը

 

Կոկորդում մշտական ճնշումը կարող է նախազգուշացնել խպիպի աճի, վահանագեղձի մեծացման կամ ավշահանգույցների խնդրի ազդանշանի մասին:

 

Նախնական ախտորոշումը կօգնի ժամանակին հայտնաբերել լուրջ հիվանդության ախտանիշները և սկսել բուժումը, հետևաբար, նաև կխուսափեք վտանգավոր բարդություններից: Խորհուրդ ենք տալիս ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Օրգանիզմի հակազդումն արտաքին զանազան գրգռիչների և ալերգենների նկատմամբ այնքան տարբեր է, որ մի դեպքում աչքերի տակի մուգ շրջանակներն ու այտերի կարմրությունն անհանգստության պատճառ են, իսկ մյուս դեպքում` ժամանակավոր խանգարում, որի հետ իմունային համակարգն ունակ է պայքարել:

 

Բոլոր դեպքերում, եթե դեմքի վրա նկատել եք կասկածելի ախտանշաններ, խորհրդակցեք բժշկի հետ:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

31.10.2015

Հարգելի Nelly, բարև Ձեզ: Տեխնիկական խնդիրների պատճառներով, Ձեր հարցին հնարավոր չի եղել նշված ժամկետներում պատասխանել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը դեռևս ակտուալ է խնդրում ենք նորից գրել: Կփորձենք հնարավորինս շուտ արձաքանքել:

Nelly

11.09.2015

barev dzez xndrum em indz bacatreq te inchi hetevanqov e hnaravor demqis patahakanoren haytnvac kaptukner@,voronq mi qani orva @ntacqum taracvecin hamarya amboxj demqov sksum e taracvel minchev paranoc ev akanjneris hetevov.Xndrum em patasxaneq.Shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի ALINA GRIGORYAN,այտուցները մեծ մասամբ որևէ ներքին հիվանդության արտաքին դրոևորում են և հաճախ ուղեկցվում են այլ ախտանիշներով: Եթե դեմքի այտուցներից բացի  այտուցներ կան նաև ստորին վերջույթներին,որոնք ավելի արտահայտված են առավոտյան ժամերին,կամ հիպերտոնիա,ապա ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է երիկամների հետ: Այտուցներ կարող են լինել նաև սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Խորհուրդ է տրվում դիմել թերապևտի խորհրդատվության:

ALINA GRIGORYAN

09.01.2015

BAREV DZEZ IM ACHQERI TAK AYTUCVUM E U AYT PARKER@ SPITAKUM EN YES TXAMASHK EM U SHAT TARBERVUM E IM DEMQI VRA XNDRUM EM ASEQ INCH ANEL KAM VOR ORGANI SXAL ASHXATANQI HETEVANQ E DA INCH XORHURD KTAQ?????? SHNORHAKALUTYUN

Կարդացեք նաև

Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am
Ինչ հիվանդությունների մասին է վկայում քթի ձևը. 1in.am

Քիթն արտացոլում է օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները և այս կամ այն ախտանիշներով արձագանքում դրանց: Մարդու քիթը մասնակցում է այնպիսի...

Ախտորոշում
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը
Ինչի մասին է վկայում կանանց մատների երկարությունը

Գիտնականների մի շարք փորձարկումները ցույց են տալիս, որ կանանց մատների երկարությունը ազդում է նրանց ընկալման զգացողության վրա...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ
 Աչքերը կարող են ասել՝ մարդն ապագայում կունենա՞ զառամախտ

 

Պարզվում է՝ աչքի հատուկ հետազոտությունը թույլ կտա վաղ փուլում ի հայտ բերել Ալցհեյմերի հիվանդությունը: Այս մասին հաղորդում է zdorovieinfo.ru-ն: Ալցհեյմերի հիվանդությունը ըստ էության նյարդաբանական է, որն արտահայտվում է հիշողության նվազմամբ, խոսքի և շարժումների...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն
Ինչու է ցավում ողնաշարը
Ինչու է ցավում ողնաշարը

Ցավոք, մեզանից ոչ մեկը թիկունքի ցավերից ապահովագրված չէ: Անսպասելի ցավը կարող է «բռնել» ամենուր. աշխատավայրում, աշխատասեղանի մոտ երկար նստելիս, կամ, ընդհակառակը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Առողջապահության լրատու 8-9.2012
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը
Բնավորությունն ախտորոշում է: Պացիենտի հոգեկան վիճակով է պայմանավորված առողջացման արագությունը

Շատերիս մոտ որոշակի տարիքից հետո, նույնիսկ երիտասարդ տարիներին, ձեռք է բերվում որևէ «քրոնիկական» հիվանդություն: Յուրաքանչյուրն արձագանքում է յուրովի...

Հոգեկան առողջություն Ես Առողջապահության լրատու 3.2010
Բարությունն արվեստ է: Հաուպտման. ծաղկեփունջ նվիրե'ք
Բարությունն արվեստ է: Հաուպտման.  ծաղկեփունջ նվիրե'ք

Երբ ծաղկեփունջ են ստանում, այդ ուրախությունը չի կարող մռայլել ոչ մի վրիպում, որը թույլ է տրվել ծաղկեփունջ նվիրելիս: Բայց սովորել ծաղիկ նվիրելու արվեստը, նշանակում է բազմապատկել փոխադարձ ուրախությունը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Օգտակար խորհուրդներ Ես Առողջապահության լրատու 2.2010
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...
Ի˚նչի մասին են խոսում աչքերը, իրիդոդիագնոստիկա...

Մարդու աչքերի գեղեցկությունը գնահատվել է բոլոր ժամանակներում: Նրանց մասին լեգենդներ են հյուսվել, բանաստեղծություններ հորինվել: Պոետները հաճախ են աչքերը համեմատում ծովի կամ երկնքի հետ...

Ախտորոշում Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ